Հոլիվուդի աստղ Ալեք Բոլդուինը Twitter-ում հանդես է եկել ոչ սովորական հարցով՝ հայտնում է Fox News-ը։

«Եթե ես մասնակցեի նախագահական ընտրություններին, դուք կքվեարկեի՞ք ինձ համար»,- գրել է նա երկուշաբթի օրը։

Այնուհետեւ ինքն էլ շարունակել է իր միտքը․ «Ես խոստանում եմ, հաղթանակը իմը կլինի։ Թրամփին հաղթելն այնքան հեշտ կլիներ։ Այնքան հեշտ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020թ․։