Այսօր՝ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որ նրանց համոզի բրեքսիթը հետաձգել մինչեւ հունիսի 30, հայտնում է BBC News-ը:
Նախ Բեռլինում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը Մերկելի հետ, այնուհետեւ Փարիզում նախատեսվում է քննարկում Մակրոնի հետ:
Իսկ չորեքշաբթի արդեն տեղի կունենա արտահերթ գագաթնաժողով, որի ժամանակ Եվրամիության 28 անդամ երկրները կքվեարկեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով:
Նախօրեին երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել, որն առաջադրել էր Լեյբորիստական կուսակցության անդամ Իվեթ Քուփերը, որով Մեյը պարտավորվում է դիմել բրեքսիթի ժամկետը մինչեւ հունիսի 30 հետաձգելու համար՝ ԵՄ-ից առանց գարծարք կնքելու դուրս գալու փոխարեն:
Օրինագիծն արդեն ստացել է թագավորական հավանությունը:




























