Կոլումբիայի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսը հայտնել է, որ հատուկ ծառայությունները բացահայտել են երկրի նախագահ Իվան Դուկեի սպանության նպատակ ունեցող դավադրությունը, հայտնում է El Universo-ն:
Գրոհայինները պատրաստվում էին հարձակում իրագործել Կոլումբիայի բնիկ ժողովուրդների հետ պետության ղեկավարի հանդիպման ժամանակ:
Ընդ որում՝ դատախազը չի հրապարակել դավադրության մանրամասները եւ չի ասել՝ կասկածյալներին արդյոք բռնե՞լ են:




























