2014-ին Հոնկոնգում սկսված բողոքի ակցիաների՝ Հովանոցների հեղափոխության 9 կազմակերպիչները մեղավոր են ճանաչվել, հաղորդում է The Guardian-ը:

Ակցիաների ղեկավարներին, այդ թվում 60-ամյա սոցիոլոգիայի պրոֆեսոր Չան Կիմ մանին, 54-ամյա իրավունքի պրոֆեսոր Բեննի տային եւ 75-ամյա նախարար Չու Յու մինգին մեղադրանքներ են ներկայացվել ազատ ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաների կազմակերպման համար:

Շարժման բոլոր երեք առաջնորդները մեղադրվում են դավադրության պատրաստման մեջ՝ հասարակական կարգը խախտելու նպատակով:

Դատարանը դեռ վերջնական որոշում չի ընդունել, սակայն նշվում է, որ մեղադրյալներին 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը ակցիայի կազմակերպիչների նկատմամբ դատը կարծում են, որ  քաղաքական դրդապատճառներ ունի եւ դատապարտել են կատարվածը:

Նշվում է, որ Հովանոցների շարժումը դարձել է քաղաքի ողջ պատմության մեջ քաղաքացիական անհնազանդության խոշորագույն գործողությունը:

2014-ի սեպտեմբերին Հոնկոնգում ժողովրդավարական ակտիվիստները հավաքվել էին կառավարության շենքի մոտ եւ քաղաքի մի քանի խոշոր խաչմերուկ զբաղեցրել իրենց բողոքն արտահայտելու համար Ժողովրդական ներկայացուցիչների  համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի՝ 2017-ին Հնոկոնգում կայանալիք գործադիր իշխանության ընտրությունների համար նախատեսված ընտրական համակարգի բարեփոխման որոշման վերաբերյալ: