Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Այն վարկերի տրամադրման ժամանակ ֆինանսական միջնորդների գործունեության գովազդի արգելք է ենթադրում:

Նշենք, որ պատգամավորները միաձայն քվեարկեցին՝ աջակցելով Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Մանե Թանդիլյանի օրենսդրական նախաձեռնությանը: