Նոր միգրացիոն ճգնաժամի ալիքով Եվրոպա կարող է ներխուժել մոտ 70 հազար միգրանտ: Այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Ավստրիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Կիկլը, հայտնում է ավստրիական Kronen Zeitung պարբերականը:
Ավստրիայի ՆԳ նախարարը ուղերձ է հղել Եվրահանձնաժողով, որում մտավախություն է հայտնել Միջերկրական ծովով եւ արեւմտաբալկանյան երթուղով Եվրամիության տարածք ապօրինի միգրանտների նոր հոսքի սպառնալիքի վերաբերյալ: Ընդ որում՝ նա ներկայացրել է Եվրոպոլի տվյալները, որոնց համաձայն՝ ներկայումս Թուրքիայից զանգվածային միգրացիայի հոսք է պատրաստվում:
Ավստրիացի նախարարի խոսքով՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում կա 5 հազար ապօրինի միգրանտ, 5 հազար՝ Սերբիայում, 60 հազար՝ Հունաստանում: Դրանից բացի, Մերձավոր Արեւելքում մոտ 5,6 մլն սիրիացի փախստականներ նույնպես Եվրոպա շարժվելու պատրաստակամություն են հայտնում: Սրա հետ կապված՝ նա Եվրահանձնաժողովին կոչ է արել ԵՄ անդամ երկրների հետ գործողությունների ծրագիր համաձայնեցնել իրական սպառնալիքի դեպքի համար կամ եվրոպական մայրաքաղաքներին իրազեկել նման ծրագրի առկայության մասին: «Անհրաժեշտ է կանխել նոր ճգնաժամը, քան սպասել սկսվելուն»,- հայտարարել է Կիկլը:
Ավստրիայի ՆԳ նախարարը ապրիլի 7-ին հայտնել էր, որ Ավստրիան սահմանապահ հսկողությունը մայիսից կերակարացնի մինչեւ նոյեմբեր՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համար: Նա նաեւ Բրյուսել էր ուղարկել համապատասխան իրազեկում:




























