Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս առաջարկել է կազմակերպությունում ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար քննարկել հարկատու երկրների տեսակների թվի ընդլայնման հնարավորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես առաջարկել եմ նաեւ նախատեսել հարկատուների երրորդ տեսակը»,- ասել է նա ելույթի ժամանակ, որի հեռարձակումը կատարվել է կազմակերպության կայքում:

«Մենք ունենք հիմնական եւ սովորական հարկատուներ: Կարելի է նախատեսել որոշ միջին կարգավիճակ, որը կլիներ հիմնական կամ խոշորագույն եւ սովորական հարկատուների միջեւ, որովհետեւ մի շարք անդամ երկրներ պատրաստ են ավելի շատ վճարել, քան Եվրոպայի խորհրդի բյուջե ստանդարտ վճարումն է»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը:

«Ինչո՞ւ նրանց նման հնարավորություն չտալ»,- հավելել է նա:

Մինչեւ այսօրվա ելույթը ԵԽ-ում գոյություն ուներ հարկատու երկրների միայն 2 տեսակ: