ԱՄՆ հարկային դաշնային ծառայությունը ծանուցագիր է ուղարկել հայտնի հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Ալ Պաչինոյին, պահանջելով պետությանը վճարել 188 հազար դոլարի հարկ, որը նա պարտք է արդեն մի քանի տարի:
Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով TMZ-ին, Ալ Պաչինոն 2008-ին 169 հազար դոլարի քիչ հարկ է վճարել, իսկ 2009-ին՝ 19 հազար դոլարի:
Միաժամանակ, դերասանն իր ներկայացուցչի միջոցով հերքել է, որ այդ ամենում դիտավորություն կա, եւ ամեն ինչում մեղադրել է իր նախկին բիզնես-մենեջեր Քենեթ Սթարին, ով 2010-ին ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվել է:
Ըստ բրիտանական Daily Mail թերթի, Ալ Պաչինոյի նախկին մենեջերը 2010-ի մայիսին կալանավորվել է դերասանուհի Ումա Թուրմանի ֆինանսական գործերը վարելու ժամանակ մեքենայություններ թույլ տալու համար: Ավելի ուշ նա դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման:





























