Լիբիայի նախագահական խորհուրդը, ազգային համաձայնության կառավարության ղեկավարությամբ, զինվորական դատախազությանը հանձնարարել է մարշալ Խալիֆ Հաֆթարի ձերբակալության օրդեր տրամադրել՝ հայտնում է RT-ը։

Հայտնում են, որ կարգադրությունը վերաբերում է նաեւ Տրիպոլիի վրա հարձակման մյուս մասնակիցներին։

Անցյալ հինգշաբթի մարշալ Խալիֆ Հաֆթարը իր ուժերին հրամայել էր Տրպոլիի վրա հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու» համար։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն էին սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքների վրա։ Ինչպես նաեւ նրա ռազմական ինքնաթիռները հարվածել էին Տրիպոլիի միակ գործող «Միտիգա» օդանավակայանին, որի պատճառով բոլոր չվերթները չեղյալ էին համարվել։