Արդարադատության նախարար, ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նախատեսում է շաբաթվա ընթացքում հրապարակել երկրի նախագահական ընտրություններին Ռուսաստանի մջամտության մասին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը։ Այդ մասին Բարը հայտարարել է երեքշաբթի Ներկայացուցիչների պալատում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, նախարարն ասել է, թե հետաքննությունների արդյունքների մասին իր կարճ զեկույցը չի համաձայնեցրել Սպիտակ տան հետ։ «Այն բանից հետո, երբ զեկույցը կհրապարակվի, ես կկարողանամ քննարկել այդ գործին առնչվող բոլոր հարցերը»,- ասել է Բարը։

Նա նշել է, որ հատուկ դատախազի զեկույցի լրիվ տարբերակից կհանվեն հետախուզական տեղեկատվության ձեռքբերման մեթոդները։ Այն հարցին, թե արդյոք Կոնգրեսին կներկայացվի՞ զեկույցի լրիվ տարբերակը, Բարը պատասխանել է, որ դա դեռ կքննարկվի հանձնաժողովների նախագահների հետ։