ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ղեկավար պաշտոններ զբաղեցնող վեց կանանցից մնացել են երեքը՝ հայտնում է CNN-ը։
Սա Սպիտակ տանը եւս մեկ քաոսային իրավիճակի արդյունք է՝ պարզաբանում է հեռուստաալիքը։
Այս շաբաթ աշխատանքից ազատվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենը։ Այսպիսով, Թրամփին լքել է ամերիկյան վարչակազմի կանանց կեսը։
NBC News-ը հայտնել է, թե Նիլսենը համաձայն չէր միգրանտների հանդեպ խիստ միջոցառումների կիրառման հետ։ CNN-ի աղբյուրն այդ իրավիճակաը անվանել է «համակարգային մաքրում»։
Նիլսենի հեռանալուց երկու շաբաթ առաջ իր պաշտոնը լքել էր Լինդա Մակմեհոնը, որը փոքր բիզնեսի վարչության պետն էր։
2018թ․ հոկտեմբերին հեռացվել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։ Այդ տեղը դեռ թափուր է։
Թրամփի վարչակազմում մնացել է երեք կին՝ ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելը, կրթության նախարար Բեթսի Դեւոսը եւ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն։




























