Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Իտալիայի եղբայրներ» աջ կուսակցությունից թեկնածու կդառնա իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի ծոռը, որի անունը Գայ Յուլիան Կեսար է։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Ջորջ Մելոնին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆաշիստական նեոդասական ճարտարապետության նմուշ հանդիսացող Իտալական քաղաքակրթության պալատի ֆոնին նկարահանված տեսաուղերձում Մելոնին Դուչեի հետնորդին ներկայացրել է ընտրողներին՝ նշելով, որ «նրա ռեզյումեն շատ խոսուն է՝ պրոֆեսիոնալ, զինվորական, հայրենասեր»։

Մուսոլինիի ծոռը 50 տարեկան է։ Նա ծնվել է Արգենտինայում եւ ութ տարի ապրել Վենեսուելայում։ Հասցրել է, որպես սպա, ծառայել իտալական ՌԾՈՒ-ում, այնուհետեւ իտալական պաշտպանական ոլորտի առաջնորդ Finmeccanica արդյունաբերական ընկերության ներկայացուցիչն է եղել Մերձավոր Արեւելքում։

Նրա հայրը նույնպես փորձել է քաղաքական կարիերա անել՝ 2001թ․ դառնալով Հռոմի քաղաքապետի թեկնածու։ Իտալիայի քաղաքական ասպարեզում Մուսոլինի ընտանիքի մյուս ներկայացուցիչները բռնապետի երկու թոռնուհիներն են՝ Ալեքսանդրան, որը եվրախորհրդարանական է, եւ Ռաքելը՝ Հռոմի քաղաքային խորհրդի անդամ։