Վլադիմիր Պուտինը «Արկտիկա՝ երկխոսության տարածք» համաժողովից հետո Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենի հետ հանդիպման ժամանակ ուղղել է թարգմանչին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խոսելով Մոսկվայի եւ Սթոքհոլմի փոխհարաբերությունների մասին՝ ՌԴ նախագահը շվեդ գործարարներին անվանել է ընկերներ, սակայն թարգմանիչը գերադասել է այդ ուղերձն ավելի չեզոք բառով փոխարինել։
«Ես ասացի «ընկերներ», իսկ նա «գործընկերներ»։ Ավազակ»,- կատակել է Պուտինը։
Նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են՝ «չնայած բոլոր դժվարություններին»։ Մասնավորապես, անցյալ տարի Ռուսաստանի եւ Շվեդիայի ապրանքաշրջանառությունը աճել է ավելի քան 30 տոկոսով՝ ընդգծել է նա։
Պուտինը նաեւ շվեդների ներկայացուցիչներին Սանկտ Պետերբուրգի տնտեսական հերթական համաժողովում տեսնելու հույս է հայտնել։





























