Չորեքշաբթի  Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կնոջը 5 միլիոն ռիննգիտի (1.2 միլիոն դոլար)չափով կոռուպցիոն գործով  մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է The Star-ը:

Հակակոռուպցիոն գերատեսչության հետաքննության համաձայն՝ 67-ամյա Ռոզմա Մանսուրը 2016 թվականին Սարավակ նահանգի գյուղական շրջաններում դպրոցների շինարարաության ծրագրի իրականացման ժամանակ կաշառք է ստացել: Դրա հետ մեկտեղ նա չի ընդունել իր մեղքը: Տեղական օրենսդրության համաձայն՝ նման հանցագործությունների համար մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում, ինչպես նաեւ վնասի գումարի հնգապատիկի չափով տուգանք:

Ավելի վաղ Ռոզմա Մանսուրին առնվազն 17 մեղադրանք էր ներկայացվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի խախտման վերաբերյալ:

Քննությունը նախկին վարչապետի կնոջը մեղավոր է համարում հանցագործություններում, որոնցից վնասը կազմել է ավելի քան 7 մլն ռինգիտ (1.7մլն դոլար):

Նախկին վարչապետի տանը եւ բնակարաններում խուզարկությունների ժամանակ մեծ թվով ոսկյա եւ ոսկերչական  զարդեր էին հայտնաբերվել, թանկ դիզայներական պայուսակներ եւ այլն: Ընդհանուր առմամբ բռնագրավվել էր 273.4 մլն դոլարի կանխիկ գումար եւ շքեղ իրեր: