Warner Bros. կինոստուդիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ, հայտնում է BuzzFeed-ը:
ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան էջում հոլովակ է հրապարակել, որը, ինչպես նշվում է, արդեն եղել է նրա նախընտրական քարոզարշավի մասը: Հոլովակը ոչ պակաս, քան 3 ժամում ունեցել է միլիոն դիտում:
Ֆոնին հնչում է կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը, որը նա գրել է Բեթմենի մասին ֆիլմի համար, նշված է հոդվածում: Սա հարուցել է կինոստուդիայի դժգոհությունը, որը հետո հանդես է եկել հեղինակային իրավունքների խախտման գանգատով: Warner Bros.-ը նաեւ հայտարարել է, որ իրավաբանների միջոցով կհասնի հոլովակը ջնջելուն:




























