Կառավարությունն իր այսօրվա՝ ապիլի 11-ի նիստում, ընդունեց որոշում, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների ստաժը եւ աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու հնարավորություն կտա:
Ըստ նախագծի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերի եւ սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար կառավարության որոշումը ընդունվել է սույն թվականի հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը եւ դրան հավասարեցված այլ վճարները պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում:
Միաժամանակ նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. եւ վճարվել է 2018 թվականի աշխատավարձը, կատարվել է վերջնահաշվարկ: Վերոնշյալ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են սույն թվականի փետրվարի 6-ին:





























