Կրեմլը համաձայն չէ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը պատժամիջոցներ է անվանել բելառուսական մի քանի ապրանքների համար ռուսական շուկայի փակումը:

«Մենք իհարկե, չենք կարող համաձայնել Ալեքսանդր Գրիգորեւիչի հետ: Ռուսաստանը ոչ մի պատժամիջոց չի կիրառում», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «կան որոշակի թեմաներ, որոնց շուրջ երկու կողմերը տարակարծիք են, տնտեսության հետ կապված, կոմերցիոն բնույթի թեմաներ»:

«Փոխըմբռնման հասնելու համար երկկողմանի աշխատանքը շարունակվում է: Անշուշտ, մենք տոնայնության կողմնակից ենք, որը լավագույնս համապատասխանում է մեր դաշնակցային բնույթի հարաբերություններին: Չնայած երբեմն ըմբռնումով ենք մոտենում, այսպես ասած էմոցիոնալ բռնկումներին՝ նորից ելնվելով մեր բարեկամանական, շատ մտերիմ եւ շատ հատուկ երկկողմ հարաբերություններից», - ասել է նա:

Պեսկովն ընդգծել է. «Ռուսաստանը, այդ մասին ասել է նախագահ Պուտինը, երբ նրանք Լուկաշենկոյի հետ վերջին անգամ հանդիպել էին Սոչիում, դեռեւս հավատարիմ է Միութենական պետությանը, այդ Միութենական պետության կատարելագործման արժեքներին՝ այն փաստաթղթերին համապատասխան, որոնք մի քանի տասնամյակ առաջ ստորագրվել են պետությունների ղեկավարների կողմից»:

 

Հիշեցենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի համար շուկայի փակման հետ կապված ռուս գործընկերների որոշակի գործողությունները պատժամիջոցների հետ էր համեմատել:

«Որովհետեւ այն բարիքը, որ մենք անում ենք Ռուսաստանի Դաշնության համար, այն մշտապես չարիքի է վերածվում մեզ համար։ Այնտեղ արդեն այնքան են լկտիացել, որ սկսում են ոլորել մեր ձեռքերը»։