Էկվադորի իշխանություններն անօրինականորեն են դադարեցրել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի քաղաքական ապաստանի գործողությունը եւ խախտել են միջազգային իրավունքը, նշված է Wikileaks-ի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էկվադորն անօրինականորեն է դադարեցրել Ասանժի քաղաքական ապաստանի գործողությունը՝ խախտելով միջազգային իրավունքները: Նա բրիտանական ոստիկանության կողմից կալանավորվել է Էկվադորի դեսպանատան շենքում»,- նշված է պորտալի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանությունից հայտարարել էին, որ Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվել է եւ գտնվում է ոստիկանական տեղամասում:




























