Ռուսաստանի Պետդուման կարող է տալ Աշոտ Եղիազարյանին կալանավորելու համաձայնությունը այսօր` մարտի 9-ին կայանալիք նիստում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի պետդումայի մանդատային եւ էթիկայի հարցերի հանձնաժողովը խորհրդարանի ստորին պալատին կոչ է արել որպես Աշոտ Եղիազարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

Նախագծի տեքստը դրված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Նշենք, Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 16-ին օրինական է ճանաչել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի կալանքը։ Պատգամավորին կասկածում են Դաշնային գույքի ռուսական հիմնադրամի ղեկավար նախկին տեղակալ Միխայիլ Անանեւից 550 մլն ռուբլի եւ «Ցենտուրիոն ալյանս» ՓԲԸ 1,5 մլրդ ռուբլի արժեքով ակցիաների 20 տոկոսը գործարար Վիտալի Սմագինից գողանալու մեջ։ 2011 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը հեռակա կերպով պատգամավորին կալանավորելու որոշում էր կայացրել։ Եղիազարյանը Լոս Անջելեսում ապրում է 2010 թվականի ամռանից։ Նա հաստատում է, որ ստիպված է լքել Ռուսաստանը, քանի որ վախենում է իր կյանքի համար։