Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ Crazy գիշերային ակումբի մոտ մարտի 8-ի գիշերը BMW-320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել մայթեզրի ծառերին ու շրջվել: Մեքենան ամբողջությամբ ջարդուխուրդ է եղել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեւորներից մեկը՝ 22-ամյա Լեւոն Տերտերյանը տեղում մահացել է։
Վարորդն ու մյուս ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: Վթարից 2 ժամ անց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է նաեւ ուղեւոր 28-ամյա Ռոբերտ Մնացականյանը, իսկ մեքենայի վարորդը՝ 26-ամյա Արմեն Մկրտչյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նախնական տեղեկություններով, թե՜ վարորդը, թե՜ մահացած ուղեւորները ՊՆ աշխատակիցներ են եւ ծառայում են խաղաղապահ ստորաբաժանումներում:





























