Թուրքական ոստիկանությանը հաջողվել է կանխել Կոստանդնուպոսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի առեւանգումը։ Այս մասին է հաղորդում ավստրիական կաթոլիկ մամուլը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Ոստիկանները ձերբակալել են 17-18 տարեկան երկու երիտասարդի, ովքեր ծրագրում էին մտնել պատրիարքարան։
Եկեղեցու ներքին գործերով զբաղվող Իգոր Յակեմչուկի կարծիքով. Թուրքիան մեծ երկիր է, որտեղ գործող «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները արդեն վառել են պատրիարքի խրտվիլակը եւ նռնակներ նետել աթոռանիստի դարպասներից ներս»։
Հոգեւորական Յակեմչուկը տեղի ունեցածը կապում է ընտրությունների հետ, որոնք Թուրքիայում տեղի են ունենալու մեկ ամիսից, եւ որի նախաշեմին թուրք ազգայնական իսլամիստները ցանկանում են սրել իրավիճակը:
Մոսկովյան Կարնեգի հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Մալշենկոն գտնում է, որ առեւանգումը կազմակերպել են իսլամիստները, ոչ թե վարչապետ Էրդողանը։





























