Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին տեղափխել են բրիտանական մայրաքաղաքի Վեսթմինսթերյան դատարան, սպասվում է, որ նրա գործով դատական նիստը կսկսվի 14:00-ից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանական բեռնատար ավտոմեքենան դատարանի շենքին է հասել տեղական ժամանակով 13:30-ին: Ասանժը մեքենայի մեջ էր նրան ուղեկցող մի քանի ոստիկաններով շրջապատված:
Սպասվում է, որ նրա գործով լսումները կսկսվեն տեղական ժամանակով 14:00-ից հետո:
Հինգշաբթի Լոնդոնի ոստիկանությունը Ասանժին կալանավորել է Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էկվադորը որոշում է ընդունել մերժել Ասանժին ապաստան տրամադրելու հարցում: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն շնորհակալություն էր հայտնել Էկվադորի կառավարությանը WikiLeaks-ի հիմնադրին կալանավորելիս օգնության համար:




























