Էկվադորը չեղյալ է հայտարարել WikiLeak-ի հիմնադիր Ջուլիան Ասնաժին երկրի քաղաքացիություն տալու որոշումը:
Այս մասին հինգշաբթի ասուլիսում հայտարարել է հարավամերիկյան հանրապետության արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ասանժին Էկվադորի քաղաքացիություն տալու որոշումը կասեցվել է նորմերի տարբեր խախտումների պատճառով, որոնք կապված են Բրիտանիայում հանրապետության դեսպանատան տարածքում նրա գնտվելու պայմանների հետ», - ասել է նա:
Հինգշաբթի Ասանժը կալանավորվել էր Լոնդոնի ոստիկանության կողմից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղակայված Էկվադորի դեսպանատանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էկվադորը որոշել է մերժել Ասանժին ապաստանի տրամադրման հարցում: Ավելի ուշ Բրիտանիայի ԱԳՆ-ն շնորհակալություն էր հայտնել Էկվադորի կառավարությանը WikiLeaks- ի հիմնադրին կալանավորելու հարցում օգնելու համար:




























