Մարտի 6-ին`ժամը 12.56-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-18-րդ կմ-ում մարտի 6-ին ձնաբքի հետեւանքով մի քանի ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գորիսի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ խցանումից դուրս են բերվել 50 ավտոմեքենա, 6 ավտոմեքենա անանցանելիության պատճառով մնացել են ճանապարհին, իսկ ուղեւորները` 18 քաղաքացի, հրշեջ-փրկարարների օգնությամբ տեղափոխվել են Գորիս քաղաք:

Ձնաբքի հետեւանքով մի քանի ավտոմեքենա են հայտնվել խցանման մեջ նաեւ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ- Դերեկ  ճանապարհահատվածին:

Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա (40 ուղեւոր` 8 երեխա, 22 տղամարդ, 10 կին): 6 ավտոմեքենա (18 ուղեւոր` 12 տղամարդ, 6 կին) է դուրս բերվել նաեւ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում:

Ձնաբքի հետեւանքով  փրկարական աշխատանքներ են իրականացվել նաեւ Սելիմի լեռնանցքում: