Եգիպտոսի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը սատարել սուդանցիների ընտրությանը Օմար ալ Բաշիրի կալանումից հետո, ասվում է գերատեսչության հայտարարությունում, որը հայտնվել է ՌԻԱ «Նովոստի»-ի տրամադրության տակ։

Ինչպես տեղեկացվում է փաստաթղթում, գերատեսչությունը կոչ է արել «միջազգային հանրությանը սատարել սուդանցի ժողովրդի ընտրությանը եւ այն համաձայնություններին, որոնք ձեռք կբերվեն «այս վճռորոշ պատմական պահին»։