Չնայած միջազգային հանրության ավելացող կոչերին՝ միջամտել Լիբիայում հասունացող քաղաքացիական պատերազմին, Անկարան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ դեմ արտահայտվելով հյուսիսաֆրիկյան այդ երկրում ՆԱՏՕ-ի հնարավոր գործողություններին ։ Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը։
«Մենք առաջվա նման դեմ ենք ՆԱՏՕ-ի ցանկացած միջամտության։ Քիչ բան է փոխվել այն ժամանակներից, երբ Դավութօղլուն հայտարարեց Անկարայի դիրքորոշման մասին»,- Today’s Zaman-ին ասել է բարձրաստիճան մի դիվանագետ՝ նկատի ունենալով ԱԳ նախարարի այն հայտարարությունը, որի համաձայն արտասահմանյան երկրները պետք է հեռու մնան Լիբիայի գործերին խառնվելուց:





























