Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ազգայնական շարժում» կուսակցության պահանջ–հայցը՝ Իգդիրում անցկացված ՏԻՄ ընտրությունները չեղյալ հայտարարելու հետ կապված։

Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝ Իգդիրում քաղաքապետի թեկնածու, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Յաշար Աքքուշը հայտնել է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության հայցը մերժվել է եւ ինքը շարունակում է մնալ ընտրված քաղաքապետ։

Նշենք, որ Իգդիրում շատ քիչ տոկոսների տարբերությամբ պարտված «Ազգայնական շարժում» կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել քաղաքապետի ընտրությունները՝ պատճառաբանելով, թե այն անցել է վախի մթնոլորտում։