Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի, մարտի 10-ին ծրագրվում է դիտարկում անցկացնել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում:

Լեռնային Ղարաբաղի դիրքերից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն ու Խրիստո Խրիստովը, NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հակառակ կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Ուիլյամ Պրայորը եւ Ժասլան Նուրտազինը: