WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հնարավոր արտահանձնումը ԱՄՆ հղի է լրագրողների համար վտանգավոր հետեւանքներով: Այս մասին նշված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ջուլիան Ասանժի արտահանձնումը Միացյալ Նահանգներ համակարգիչների կիրառման հետ կապված ենթադրյալ հանցագործությունների համար թվայնացման դարում կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ լրագրողների համար»,- նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Human Rights Watch-ի կայքում:

«Դատական կարգով Ջուլիան Ասանժի հետապնդումը արարքների համար, որոնք հաճախ ասոցացվում են հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող լուրերի, այդ թվում նուրբ կամ գաղտնի տեղեկությունների հրապարակման հետ, կարող է բոլոր լրատվական կազմակերպությունների համար վտանգավոր նախադեպ ստեղծել»,- նախազգուշացրել է Human Rights Watch-ի գլխավոր իրավախորհրդատու Դինա Քեմփները: «Առաջատար լրատվամիջոցների նկատմամբ [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] վարչակազմի հրապարակային թշնամանքը իր լուման է բերում ամբողջ աշխարհում լրագրողական հետաքննությունների համար ավելի ու ավելի վտանգավոր միջավայրում»,- հավելել է նա:

«Մեղադրական եզրակացության մեջ թվարկվածներից շատերը, օրինակ՝ գաղտնազերծված չաթերի վարումը, [տեղեկատվության] աղբյուրի անձը թաքցնելը եւ պաշտպանական ամպային ծառայությունների օգտագործումը [որոնք միաժամանակ մի քանի օգտատերերի հասանելիություն են տրամադրում այնտեղ պահպանվող փաստաթղթերին] թվայնացման դարում լրագրության բաղկացուցիչ մասն են,- նշված է հայտարարության մեջ: - Այնպիսի մեսադրանքները, ինչպես գաղտնագրերի դիտավորյալ կոտրումը, պետք հիմնված լինեն կոնկրետ ապացույցների վրա, որոնք [տվյալ դեպքում] դեռ պետք է հրապարակվեն կամ պարզաբանվեն»:

Human Rights Watch-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել Ասանժին ԱՄՆ հանձնելու որոշում կայացնելիս հաշվի առնել «նրա ֆիզիկական եւ մտավոր վիճակը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում [հսկողության տակ] պահման հնարավոր պայմանները, որը մեղադրվում է ազգային անվտանգությանն առնչվող հանցագործությունների մեջ»:

Իրավապաշտպանները սրա հետ կապված հիշեցնում են, որ ՄԱԿ աշխատակիցները ամերիկյան իշխանություններին խիստ քննադատել են ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին շարքային, ռազմական հետախուզության վերլուծաբան Չելսի Մենինինգի մինչդատական կալանքի ժամանակ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի այլ տեսակների դեմ կոնվենցիայի խախտման համար:

Human Rights Watch-ը նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Էկվադորը հիմա Ասանժին ապաստանից զրկել է «այնպիսի պատճառներով, որոնք չեն առանչվում այն հանգամանքներին, որոնցով ի սկզբանե պայմանավորված էր նման ապաստան տրամադրելու որոշումը»:

«Իրական սպառնալիք կա, որ Ասանժի դեպքը կարող է իշխանությունների համար մոդել դառնալ, որոնք ձգտում են լրատվամիջոցներին պատժել չարաշահումների ապացույցների հրապարակման համար»,- Նշել է Քեմփները: «ԱՄՆ իշխանությունները պետք է հատուկ զգուշություն դրսեւորեն, որպեսզի «հանցավոր համաձայնություն հասկացությունն» այնպես չձգեն, որ դա կարողանա տեղեկությունների հավաքումը ընդհանրապես փոխանցել  ապօրինի արարքների կարգին եւ բարդացնի մերկացնող տեղեկությունների պարզումը, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումների մասին»,- շեշտել է կազմակերպության իրավախորհրդատուն:

Ասանժը 2006 թվականին հիմնադրել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում են մի շարք կառավարությունների գործունեության մասին գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի: Շվեդիայում նրան առաջադրված ոտնձգությունների մեղադրանքների պատճառով նա 2012 թվականին ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դոեսպանությունից, որտեղ է անընդհատ գտնվել գրեթե 7 տարի:

Էկվադորը հինգշաբթի հրաժարվել է հետագայում եւս ապաստան տրամադրել, եւ Ասանժը կալանավորվել է 2012 թվականի օրդերով լոնդոնյան դատարան չներկայանալու պատճառով, իսկ այնուհետեւ ԱՄՆ 2018 թվականի արտահանձնման հարցմամբ: Ասանժի պաշտպանները մտավախություն ունեն, որ ԱՄՆ հանձնելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ նրան սպառնում է 5 տարի հաքերային գործունեության համար: