«Թալիբան» արմատական շարժումն ուրբաթ հայտարարել Է «Աֆղանստանում ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը, վկայակոչելով թալիբների հայտարարությունը:

«Թեեւ [Աֆղանստանի] մեծ մասն ազատագրված է թշնամուց, օտարերկրյա օկուպացոն ուժերը շարունակում են ռազմական ու քաղաքական ազդեցություն գործել մեր իսլամական երկրի վրա,- նշված է հայտարարության մեջ: - Մեր նպատակը դեռեւս իրագործված չէ»:

Թալիբների «ամենամյա գարնանային հարձակումը» սովորաբար նշանավորում է մարտական գործողությունների ժամանակաշրջանի սկսվելը, սակայն վերջին տարիներին արմատականների եւ Աֆղանստանի կառավարական ուժերի ռազմական բախումները տեղի են ունենում նաեւ ձմռանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թալիբանի» հայտարարությունը հրապարակվել է խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ երկրորդ միջաֆղանական համաժողովի նախաշեմին: Սպասվում է, որ դրան կմասնակցեն ինչպես Աֆղանստանի կառավարության, այնպես էլ թալիբների ներկայացուցիչները: Ռուսաստանի նախագահի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտնել է, որ համաժողովը տեղի կունենա ապրիլի 14-15-ին Դոհայում: