ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Ճապոնիա այցի ժամանակ գնալ դիտելու սումոյի մրցաշարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։

Ըստ գործակալության տվյալների՝ Սումոյի ճապոնական ասոցիացիան այժմ համապատասխան նախապատրաստություններն է իրականացնում։

Թրամփի այցը Ճապոնիա, որը կսկսվի մայիսի 26-ին, ժամանակի առումով համընկնում է Տոկիոյում կայսեր գավաթի համար սումոյի գարնանային մրցաշարի անցկացմանը։ Մայիսի 26-ին տեղի է ունենալու առաջնության եզրափակիչ եւ հաճախ ամենահետաքրքիր օրը։ Առաջնության ելքը հաճախ որոշվում է կիրակի օրը, յոկոձունների՝ սումոյի բարձրագույն կարգ ունեցողների մրցամարտի ժամանակ։ Այժմ Ճապոնիայում երկու յոկոձուն կա՝ բացարձակ ռեկորդակի Սպիտակ Ֆենիքս Հակուհոն եւ Կակուրյուն։ Երկու մարզիկն էլ ծագումով Մոնղոլիայից են։

Թրամփը նաեւ առաջին օտարերկրյա ղեկավարը կլինի, որը կհանդիպի նոր կայսր Նարուհիտոյի հետ, որը գահ կբարձրանա մայիսի 1-ին հոր՝ Ակիհիտոյի հրաժարականից հետո։ Թրամփի վերջին այցը Ճապոնիա տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին։