Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ցավում է, որ հանգամանքների բերումով ինքը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Ռուսաստանի քաղաքացիությունը եւ Ռուսաստանն ինքն իմ կյանքի մի մասն են եւ նշանակություն չունի՝ կա՞ իմ գրպանում ռուսական անձնագիր, թե՝ ոչ։ Ես հույս ունեմ, որ մի օր՝ իբրեւ Վրաստանի քաղաքացի ես կգնամ Մոսկվա»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վաշաձեն:
Միաժամանակ, Վաշաձեն հրաժավել է մեկնաբանել Ռուսաստանում առկա իրավիճակը՝ դա համարելով «անտակտություն»:
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի՝ ռուսական քաղաացիությունից հրաժարվելու դիմումը Ռուսաստանի իշխանությունները բավարարել էին 2010 թվականի հունիսին։ Մինչ այդ պահը Վաշաձեն երկու քաղաքացիություն ուներ՝ վրացական եւ ռուսական։





























