Թուրքիայի արեւելյան նահանգներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ձգձգել ընտրված քուրդ քաղաքապետերին  հաստատել քաղաքապետերի պաշտոններին։

Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի հարավ–արեւելյան Մարդին քաղաքում քաղաքապետ ընտրված քուրդ թեկնածուին դեռեւս անհասականալի պատճառներով չեն հաստատում պաշտոնին։

Իշխող կուսակցության պարտված թեկնածուն  զավեշտալի պահանջ է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով քաղաքապետի պաշտոնում իրեն հաստատել, քանի որ ընտրված քուրդ թեկնածու Ահմեդ Թուրքը տարիքով է եւ կդժվարանա պարտականությունները կատարել։