Ապրիլի 10-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում Աղստև գետն ընկած եղնիկն ԱԻՆ աշխատակիցների կողմից անվնաս դուրս է բերվել և հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին։ Այս մասին NEWS.am-ը տեղականում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանին բաց է թողնվել վայրի բնություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իր ֆեյսբուքյան էջում նաեւ տեսանյութ է հրապարակել։