Եվրոպական խորհրդարանի անդամ, լիբերալների նախկին առաջնորդ Գրեհեմ Ուոթսոնը ելույթ է ունեցել «Էրգենեկոնի» եւ նմանատիպ այլ գործերի հետաքննության օգտին՝ ընդգծելով Թուրքիայի խորքային պետության տապալման գործում դրանց կարեւորությունը, գրում է Today’s Zaman-ը։

Ելույթ ունենալով Թուրքիայի մասով Եվրախորհրդարանի զեկույցի քննարկումների ժամանակ՝ Ուոթսոնն ասել է, որ թուրքերը դուրս մղեցին «մի կուսակցության բռնապետությունը 1950 թվականին»՝ զուգահեռներ անցկացնելով այսօրվա արաբների եւ 1950 թվականի թուրքերի միջեւ։

«Ահա թե ինչու է «Էրգենեկոնի» եւ մնացած նման գործերի հետաքննությունն այդքան կարեւոր»,- ասել է նա։