Լիբիայում օտարերկրյա ռազմական միջամտությունը չի կարգավորի հակամարտությունը երկրում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն՝ նախազգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել փախստականների հոսքի՝ հայտնում է Reuters-ը։
Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ արեւելքում հիմնավորված լիբիական ուժերը սկսել են հարձակումը Տրիպոլիի վրա, սակայն զորքերը, որոնք հանդուրժող են Ֆեյեզ Ալ Սերաջի միջազգայնորեն ճանաչված կառավարության հանդեպ, հետ են մղում հարձակումը։
«Ռազմական տարբերակը խնդրի լուծում չի կարող լինել»,- Il Fatto Quotidiano-ին տված հարցազրույցում ասել է Կոնտեն։ Նրա խոսքերով, բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցությունները պետք է անցկացվեն Տրիպոլիից առնվազն 4500 բնակիչների հեռանալու պատճառ դարձած ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։
Իտալիան, որը խոշոր խաղացող է հյուսիսաֆրիկյան այս անհանգիստ երկրի նավթային ոլորտում, սատարում է Ալ Սերաջի կառավարությանը։
Կոնտեն նշել է, որ ցանկացած պոտենցիալ ռազմական միջամտություն կարող է խթանել լիբիացիների փախուստը հարավային Եվրոպայի ուղղությամբ։ «Մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգ կա»,- ասել է նա։




























