Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հակաթուրքական պահվածքը եւ 6 ժամանոց այցը Թուրքիա սկսել է անդրադառնալ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների վրա։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Սարկոզիի հակաթուրքական պահվածքը ստիպել է թուրքական իշխանություններին խզել ֆրանսիական Alcatel ընկերության հետ 18-ամյա համագործակցությունը։ Alcatel-ը երկար տարիներ Թուրքիայի համար արբանյակներ է արտադրել եւ ուղարկել տիեզերք՝ ապահովելու Türksat համակարգը։
Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիայի համար նոր արբանյակներ կպատրաստի ճապոնական Mitsubishi ընկերությունը:
Հայտնի է դարձել, որ 571 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն Alcatel-ին չհանձնելու պատճառը եղել է Ֆրանսիայի նախագահի 6 ժամանոց այցը Թուրքիա G-20 երկրների ղեկավարի կարգավիճակով եւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ Սարկոզիի վերաբերմունքը:




























