Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարում, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի տապալումից հետո ԱՄՆ-ի պատճառով խնդիրներ կարող են ծագել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի երկարաձգման հարցում։ Այս մասին նախարարը հայտնել է Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում՝ հայտնում է ՖԱՆ-ը։
Լավրովը նշել է, որ ՄՓՀՀՊ-ը վերջին պայմանագիրը չէ, որից ԱՄՆ-ը դուրս է գալիս։
«Վաշինգտոնում սպառազինությունների վերահսկողության ոլորտում պայմանագրերի ապամոնտաժման կուրս են վերցրել»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ ղեկավարը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի նման քայլերը կհանգեցնեն կործանարար հետեւանքների ոչ միայն միջազգային կյանքի այն ոլորտներում, որոնք կարգավորվում էին այդ պայմանագրերով, այլեւ միջուկային ոլորտի ապառազմականացման եւ չտարածման ասպարեզում։
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել սպառազինությունների հանդեպ համատեղ վերահսկողությունը, ինչպես նաեւ շարունակել համատեղ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը։





























