Ամերիկյան դեմոկրատ կոնգրեսականները Ներքին եկամուտների ծառայությանը ներկայացրել են նախագահ Դոնալդ Թրամփի հարկային դեկլարացիաները տրամադրելու վերջին ժամկետը, այն է՝ ապրիլի 23-ը՝ հայտնում է AFP-ը։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ հարկային դեկլարացիաները չեն կարող ներկայացվել, քանի որ ֆինանսների նախարարությունը չի հասցրել նայել կոնգրեսականների հայցը։ Նրանք դեկլարացիաները ուզում էին ապրիլի 10-ին ստանալ։

Թրամփը վստահեցնում է, որ չի կարող հրապարակել իր հարկային դեկլարացիաները, քանի որ դրանք ստուգվում են։