ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խելամիտ մոտեցում է ցուցաբերում Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման անհրաժեշտությանը, ասել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ինձ հետ հանդիպման ընթացքում Թրամփը խելամիտ մոտեցում ցուցաբերեց Ս-400-ների գնման անհրաժեշտությանը։ Չի բացառվում նրա հանդիպումը մեր նախագահի հետ առաջիկայում։ Թրամփի հետ բանակցությունները դրական հունով ընթացան եւ ցույց տվեցին, թե ինչ նշանակություն է նա տալիս Թուրքիային»,- Ալբայրաքին մեջբերում է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի ռուսական Ս-400-ներ գնելուց եւ որ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը երկիր կգա հուլիսին։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչների հետ, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման պատճառով եւ քանիցս ասել է, որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային սեփական նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքի գործընթացը։




























