Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը մնում է պաշտոնական Երեւանի օրակարգում: Ապրիլի 16-ին ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Ցեղասպանության թեման իր կողմից շոշափվել է Ադրբեջանում ատելության մթնոլորտին նվիրված ելույթի հատվածում:

Մասնավորապես, ատելության քարոզչության ազդեցությունը ցեղասպանության իրականացման վրա: Այդ հատվածում անդրադարձ է կատարվել ոչ միայն  Հայոց ցեղասպանությունը, այլեւ Հոլոքոստին, Ռուանդայի ցեղասպանությանը: «Հայաստանի արտաքին քաղաքականությունում կարեւոր տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման հարցը: Մեր կողմից, մենք կփորձենք մեր գործունեությամբ նվազեցնել ցեղասպանությունների ռիսկերը», - ասաց Վարդանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ այդ  օրերին Իտալիայի խորհրդարանը ընդունել էր  կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար դիմելու նախաձեռնությունը: «Ես հանդիպել եմ իտալական պատվիրակությանը եւ շնորհակալություն հայտնել նրանց: Պատվիրակության ղեկավարն անգամ նեղացավ շնորհակալություն հայտնելու համար` ասելով, որ դա հանցագործություն է եւ նրա ճանաչումը պարտավորություն է», - ասաց պատգամավորը: