ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Վերմոնթ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը տնօրինում են ամենամեծ թվով կողմնակիցների խմբերին եւ երկուսն էլ 1-ին եռամսյակի տվյալներով 2020 թվականի նախընտական արշավի համար միջոցների հավաքագրմամբ առաջատարն են դարձել, հայտնում է The New York Times-ը:
Թրամփի նախընտրական շտաբը հայտնել է 30 մլն դոլար ներդրումների ներգրավման մասին, մինչդեռ Սանդերսը հավաքել է մոտ 18 մլն դոլար:
Մյուս դեմոկրատների շարքերում ԱՄՆ նախագահի թեկնածուներից զգալի միջոցներ է հավաքել Կալիֆոռնիայից սենատոր Կամալա Հարիսը (12 մլն դոլար) եւ Բետո Օ՝Ռուրկը (9 մլն դոլարից ավելի):
NYT-ն նշում է, որ ֆինանսական միջոցների հավաքագրման մասին տվյալները պատկերացում են տալիս այն մասին, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներն ինչ աջակցություն են ստանում:




























