Եվրոպայի խորհուրդը բավական կոշտ դիրքորոշում է զբաղեցնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ

Եվրոպական խորհուրդը բավական կոշտ դիրքորոշում է զբաղեցնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ: Ապրիլի 16-ին ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ հարցին են նվիրված եղել նաեւ ադրբեջանցի իրավապաշտպանների մասնկացությամբ լսումները: Առաջիկայում բանաձեւի  ընդունում է սպասվում, որը դատապարտում է այդ երկրում քաղբանտարկյալների առկայությունը:

Բացի այդ մեծ քննադատություն է պարունակվում նաեւ փողերի լվացման վերաբերյալ վերջին բանաձեւում: «Դա ադրբեջանական կողմի դժգոհությունն էր առաջացրել: Առավել եւս, որ զեկուցողը հիմնական շեշտադրությունը դրել էր ադրբեջանական կողմի հենց այդ վարքագծի վրա: Չնայած բանաձեւը վերաբերում է բազմաթիվ մասնակիցներին, քննադատության մոտ կեսը բաժին է ընկնում  Ադրբեջանին», - ասաց Վլադիմիր Վարդանյանը: