Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է սահմանադրության փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Սիսիին մինչեւ 2030թ․ մնալ իշխանության գլուխ։

Եգիպտոսի խորհրդարանը ընդունել է սահմանադրության փոփոխությունների առաջարկությունը, որոնց համաձայն նախագահ Աբդել Ֆաթահ Ալ Սիսին մինչեւ 2030թ․ կմնա իշխանության գլուխ։

Ինչպես հայտնում է AP-ը, 596 անդամներից բաղկացած Ազգային ժողովը վերջնականապես հավանության է արժանացրել ապրիլի 16-ի փոփոխությունները։ Այժմ դրանք հանրաքվեի կդրվեն։

Փոփոխությունները կերկարաձգեն նախագահի ղեկավարման ժամկետը՝ 4-ից դարձնելով 6 տարի։ Սակայն կավելանա նոր հոդված, ըստ որի ընթացիկ երկրորդ ժամկետը երկարաձգելու համար նրան 2024թ․ եւս 6 տարով ընտրվելու հնարավորություն կտան։