Թրամփի վարչակազմն առաջին անգամ թույլ կտա ԱՄՆում դատական գործընթացները բոլոր այն արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք բիզնես են վարում Կուբայում, որոնք օգտագործում են կուբացի ամերիկացիներից եւ ԱՄՆ այլ քաղաքացիներից բռնագանձված ունեցվածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հայտնում է Reuters-ը։

Այդ քայլը, որը պաշտոնապես կհրապարակվի չորեքշաբթի օրը, կարող է հանգեցնել ամերիկյան, եվրոպական եւ կանադական ընկերությունների դեմ դատական հետապնդումների եւ հարված հասցնել Կուբայի կողմից արտասահմանյան լրացուցիչ ներդրումների գրավմանը։

Դոնալդ Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը չորեքշաբթի նաեւ կհայտարարի Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ հայտնել է պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ։