Կանադայի դաշնայի դատարանը լոբբինգի հարցերով հանձնակատարից պահանջել է վերանայել գործն այն մասին՝ արդյոք մուսուլման-իսմաիլիտների արքայազն Ագա Խանը խախտել է լոբբիստների կանոնները՝  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հրավիրելով հանգիստն անցկացնել Բահամյան կղզիների իր մասնավոր կղզում, հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ լոբբինգի հարցերով նախկին հանձնակատարը 2017-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ հիմքեր չկան բողոքելու, որ Ագա Խանը խախտել է լոբբիստների կանոնադրությունը:

Հանձնակատարի գրասենյակը չի գտել վկայություններ այն մասին, որ Ագա Խանը գումարը  ստացել է որպես ընկերության տնօրեն, որն այդ ժամանակ զբաղվում էր Կանադային դաշնային կառավարության շահերի լոբբինգով, ուստի նա չի խախտել կանոնադրությունը:

Կանադական Democracy Watch իրավապաշտպան կազմակերպությունը բողոքարկել է որոշումը:

Դաշնային դատարանի դատավոր Պատրիկ Գլիսոնը պահանջել է, որ գործող հանձնակատարը նորից ապահովի բողոքի բազմակողմանի քննությունը:

Ավելի վաղ 2017-ին շահերի բախման եւ էթիկայի հարցերով հանձնակատար Մերի Դոուսոնը ասել էր, որ վարչապետ Թրյուդոն իր հերթին խախտել է էթիկայի կանոնները՝ արձակուրդն անցկացնելով Ագա Խանի մոտ՝ Բահամյան կղզիներում:

Նա հայտնել է, որ երբ Թրյուդոն, լինելով վարչապետ, օգտվել էր Ագա Խանի հյուրընկալությունից եւ 2016-ի մարտին եւ դեկտեմբերին օգտվել  նրա մասնավոր կղզուց, Ագա Խանի հետ պաշտոնական հարաբերություններ են եղել, իսկ Ագա Խանի հիմնադրամը զբաղվել է նրա վարչակազմի լոբբինգով»:

Վարչապետն ասել է, որ  նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իրավիճակին եւ այսուհետ մասնավոր ուղեւորություններից առաջ կխորհրդակցի գերատեսչության հետ: