Հյուսիսային Կորեայի գլխավոր հրաձգարանում, որը գտնվում է Յոնբենում, արբանյակները ապրիլի 12-ին ֆիքսել են շարժում, որը կարող է կապված լինել ռադիոակտիվ նյութի վերամշակման միջոցով միջուկային վառելիք ստանալու հետ, որը օգտագործվում է մարտագլխիկների հագեցման համար։ Այս մասին տեղեկացրել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնը՝ հայտնում է Reuters-ը։

Կենտրոնը կայտնել է, որ միջուկային հրաձգարանի արբանյակային լուսանկարներում ուրանի հարստացման սարքի եւ ռադիոքիմիական լաբորատորիայի կողքին երեւում են հինգ հատուկ վագոններ։

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել հետախուզական տվյալները։ Վարչակազմի կարծիքին ծանոթ աղբյուրն ասել է, թե նման ակտիվությունը պարտադիր չէ, որ կապված լինի միջուկային վառելիքի ստեղծման հետ։