ԱՄՆ Արիզոնա նահանգի կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի նկատմամբ մահափորձ իրականացրած 22-ամյա Ջերարդ Լի Լոֆները չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը 49 կետից եւ ոչ մեկով:
Լոֆներն արդեն երկրորդ անգամ է հայտարարում իր անմեղության մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ`առաջադրված մեղադրանքը ենթադրում է առավելագույն պատժաչափ:
2011թ. հունվարի 8 –ին Տուսոն քաղաքում Գաբրել Գիֆորդսի` բնակչության հետ հանդիպման ժամանակ Ջերարդ Լի Լոֆները կրակ էր բացել` սպանելով վեց մարդու, այդ թվում` դաշնային դատավոր Ջոն Ռոլլին եւ կոնգրեսականի օգնական Գեյբ Ցիմերմանին: Գիֆորդսը ծանր վիրավորվել էր, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Լոֆները ձերբակալվել էր հենց հանցագործության վայրում:



























