Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթն ընդունել է երկրի վարչապետ Սումեյլու Բուբեյ Մաիգի եւ նրա կառավարության հրաժարականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «2019 թվականի ապրիլի 18-ի նամակում վարչապետ Սումեյլու Բուբեյ Մաիգը երկրի նախագահին ներկայացրել է իր եւ կառավարության անդամների հրաժարականի մասին դիմումը՝ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխան», - ասվում է Twitter-ում հրապարակված նախագահի վարչակազմի հաղորդագրությունում:

Մալիի Սահմանադրության 38-րդ հոդվածը ենթադրում է, որ երկրի նախագահը պետք է ընդունի հրաժարականը վարչապետի եւ նրա կառավարության հեռանալու դեպքում, ինչպես նաեւ նոր վարչապետի եւ կառավարության անդամների նշանակի:

Հաղորդվում է, որ նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը եւ շնորհակալություն հայտնել նրան եւ կառավարության անդամներին կատարված աշխատանքի համար:

Հայտարարությունում նշվում է, որ նոր վարչապետի անունը կհայտարարվի առաջիկայում՝ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

Մալիի կառավարության հրաժարականը  տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց առնվազն 134 մարդու մահից հետո՝ Մոպտի շրջանի բնակավայրերում հարձակումների հետեւանքով:

Ըստ տեղեկությունների՝ Օգասսագու եւ Վելինգարա բնակավայրերում զինված մարդիկ հարձակվել են ֆուլանի ժողովուրդների  հովիվների վրա: Մալիում կայունության համար ՄԱԿ-ի բազմապրոֆիլ համալիր առաքելությունը արագ արձագանքման ուժերին ուղարկել է Մալիի հարձակման ենթարկված շրջաններ: