Խորհրդարանականներն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել են մի շարք օրինագծեր, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Խորհրդարանականները, մասնավորապես, ընդունել են.

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագիծը («կողմ»՝ 86, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 2);

«Ձերբակալված եւ կալանված անձանց պահման մասին» Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 94, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 97, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0)։